Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն Ulchi Freedom Shield ամենամյա լայնածավալ զորավարժությունները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել են զինվորականները, հաղորում է ՏԱՍՍ-ը:
«Ulchi Freedom Shield զորավարժություններն անցկացվում են ամեն տարի և ունեն պաշտպանական բնույթ, դրանց սցենարում արտացոլված են իրատեսական իրավիճակներ և մարտական պատրաստության մեթոդների վերլուծության վերջին արդյունքները»,- հայտարարել է Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի հասարակության հետ կապերի վարչության պետ Չան Դո Յոնը։
«Այս զորավարժություններն ամրապնդում են դաշնակիցների՝ Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ պաշտպանունակությունը, ներառյալ բոլոր ոլորտներում համատեղ և զորատեսակների միջև գործողություններ իրականացնելու հնարավորությունը: Դրանք հնարավորություն կհանդիսանան նպաստելու պատերազմական ժամանակաշրջանում զորքերի օպերատիվ կառավարման իրավունքի փոխանցմանը հետևողականորեն նախապատրաստվելուն», - շարունակել է սպան։
Չան Դո Յոնը հավելել է, որ ԱՄՆ-ը և Կորեան մտադրված են մասնակցության ներգրավել ՄԱԿ-ի հրամանատարության անդամ երկրներին, որը վերահսկում է Կորեական պատերազմի (1950-1953) հրադադարի պայմանների կատարումը։ Նա նշել է, որ զորավարժությունների մասշտաբը կհամապատասխանի անցյալ տարվա մասշտաբներին, իսկ Կորեան զորավարժություններին կներգրավի շուրջ 18,000 մարդ։
Դաշտային զորավարժությունների ստույգ թիվը նա չի հայտնել։ Տեղական հրատարակությունների տվյալներով՝ դաշնակիցները նախատեսում են անցկացնել 14 նման մարզում, անցյալ տարի դրանք 39-ն էին։
Հետևեք մեզ՝ այստեղ



