Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆիլիպիններում հարավարևմտյան ուժեղ մուսսոնի և երկրի որոշ շրջաններում արևադարձային ցիկլոնների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, 14-ը վիրավորվել են, ևս 9-ը համարվում են անհայտ կորած։ Այդ մասին հայտնել է Manila Bulletin թերթը՝ հղում անելով հանրապետության Քաղաքացիական պաշտպանության վարչությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ դրա տվյալների՝ տարերքը շոշափել է երկրի 10 տարածաշրջանների ավելի քան 1,3 միլիոն մարդու։ Որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար ներգրավված են բանակը, ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը։
Տեղահանման կենտրոններում տեղավորվել է ավելի քան 58,000 մարդ, ևս մոտ 40,000 մարդ օգնություն է ստանում ժամանակավոր տեղավորման կետերից դուրս։ Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



