ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները մայրաքաղաքում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի վարորդների, ովքեր իրենց վեր են դասել օրենքից ու կոպիտ կերպով խախտել ճանապարհային երթևեկության կանոնները՝ որոշ դեպքերում վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական մի քանի օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում «Mercedes», «BMW», «Lexus» մակնիշի ավտոմեքենաները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները և ավտոմեքենաները վարել են հանդիպակաց։
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերել է օրինախախտ վարորդներին և ենթարկել վարչական պատասխանատվության, այն է՝ «վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ», ինչի համար «BMW»-ի վարորդ 36-ամյա Էդգար Հ.-ն, «Lexus»-ի վարորդ 44-ամյա Գագիկ Ս.-ն և «Mercedes EQE 350»-ի վարորդ 27-ամյա Արայիկ Ն․-ն ենթարկվել են վարչական պատասխանատվության և նրանց նկատմամբ կիրառվել է 4 տուգանային միավոր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խումբը նաև ձեռք է բերել «օյինբազ» վարորդների խախտումները հիմնավորող տեսանյութեր։
Հետևեք մեզ՝ այստեղ



