«Տորպեդո»-ն չորրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Երևանում
SPORTՖուտբոլի Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի (երրորդ լիգա) Արմավիրի «Տորպեդո» ակումբը վերջին` չորրորդ ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայցելի Երեւան: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի անդամները Երևան կժա մանեն փետրվարի 23-ին: Մարզումները կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի ընթացքում Վալերի Կարպինի սաները ստուգողական հանդիպում կանցկացնեն Երևանի «Բանանց»-ի հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին: Ուսումնամարզական հավաքը կտևի մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Այնուհետեւ թիմը կմեկնի Արմավիր, որտեղ կշարունակի նախապատրաստվել մրցաշրջանի շարունակությանը:
«Տորպեդո»-ի կազմում հանդես են գալիս նաեւ հայ ֆուտբոլիստներ Արմեն Համբարձումյանն ու Ռոման Գրիգորյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



