25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կենտուկի նահանգում 25-ամյա միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սեդի Մ. Ֆլորեսը ձերբակալվել է անչափահաս աշակերտի նկատմամբ անպատշաճ վարքագծի և նրան շահագործման նպատակով վստահություն ձեռք բերելու մեղադրանքով։
Գործը սկսվել է այն բանից հետո, երբ Գրեյվսի դպրոցական շրջանը հաղորդում է ստացել ուսուցչուհու և անչափահաս աշակերտի միջև ենթադրյալ ոչ պատշաճ հարաբերությունների մասին։ Դպրոցի ներկայացուցիչները տեղեկությունը փոխանցել են շերիֆի գրասենյակին։
Իրավապահները ուսումնասիրել են էլեկտրոնային տվյալներ, հարցաքննել վկաների և իրականացրել այլ քննչական գործողություններ, ինչից հետո օգոստոսի 7-ին Ֆլորեսը ձերբակալվել է։ Աշակերտի տարիքը չի հրապարակվել։
Ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ «grooming» կոչվող հանցանքի համար։ Կենտուկիում համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 15-ից։
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում, քանի որ քննությունը շարունակվում է։ Դպրոցական շրջանի ղեկավարությունը հայտարարել է, որ աշակերտների անվտանգությունն իրենց առաջնահերթությունն է։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



