2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կփոխվի․ մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ այն հանգամանքից, թե երեխան ընտանիքում որերորդն է։
Որոշման նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Այդ մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նոր կարգավորմամբ նպաստի նշանակման դիմումները հիմնականում ընդունվելու են առցանց՝ e-social.am հարթակի միջոցով։ Բացառություն կլինեն միայն օրենքով նախատեսված առանձին դեպքերը։
Նախարարությունը նաև հիշեցնում է, որ ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։
Past.am-ը կհետևի սոցիալական ոլորտում նոր կարգավորումների և աջակցության ծրագրերի փոփոխություններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



