Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն որոշ ժամանակ է՝ Երևանի սրտում՝ Աբովյան ու Պուշկին փողոցների խաչմերուկում, հայկական ազգային զարդանախշերով ձևավորված հետիոտնային անցում-գորգը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։
Գորգը դարձել է քաղաքացիների և զբոսաշրջիկների համար լուսանկարվելու սիրված վայրերից մեկը։
MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի այլ փողոցներում ևս կհայտնվեն նախշազարդված այլ հետիոտնային անցումներ։
MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարան հասկանալու՝ ո՞ր փողոցներում կլինեն նման հետիոտնային անցումներ։
Երևանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը։
«Այո, ևս 2 նախագիծ կա, մեկը լինելու է Արամի փողոցում, մյուսը՝ Կողբացի»,- հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ օրերս գրել էինք, որ վերջին շրջանում Աբովյան ու Պուշկին փողոցների խաչմերուկում գորգի ձևով հետիոտնային անցումը գրեթե չէր երևում և նույնիսկ դժվար էր նմանեցնել հետիոտնային անցման։
MediaHub-ը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյո՞ք նախատեսվում է վերականգնել և կրկին գունազարդել անցում-գորգը։
Երևանի քաղաքապետարանից MediaHub-ին հայտնել էին, որ անցումը չի մաքրվել, այլ ժամանակի ընթացքում խամրել էր։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ համապատասխան աշխատանքներ են իրականացվել, այդ թվում մաքրման, ինչի արդյունքում անցումն այժմ պատշաճ տեսք ունի։
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



