Պեսկովը տեղին չի համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի կողմից Սիրիայի ուղղութամբ հարվածներ հասցնելու պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հարցի նման ձևակերպումը մի փոքր տեղին չէ, քանի որ Սիրիայի զինված ուժերը, որոնք բացի քրդերից ևս գտնվում են այդ շրջանում, կրակի տակ են»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հավանականության մասին: Այդ մասին Օլանդը նշել է France Inter ռադիոկայանի եթերում: Նա ընդգծել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության սրումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



