Տոկիոյում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Օկինավայում ամերիկյան բազայի պահպանման
INTERNATIONAL NEWSՏոկիոյում տասնյակ մարդիկ շրջափակել են Ճապոնիայի խորհրդարանի շենքը` բողոքելով կառավարության այն պլանների դեմ, որոնցով նախատեսվում է պահպանել ամերիկյան ռազմաբազաներից մեկը Օկինավա կղզում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
1996 թ-ին Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնագիր ստորագրեցին բազան տեղափոխելու մասին, որն այժմ գտնվում է խիտ բնակեցված Օկինավա շրջանում, սակայն տեղացիների մեծ մասը դեմ էին այդ որոշմանը և պահանջում էին փակել բազան:
Կիոդո գործակալությունը հաղորդում է, որ խորհրդարանը շրջապատել են մոտ 28 հազար ցուցարարներ, որոնք ձեռքները բռնած` գոռում են «Մի կառուցեք բազան»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



