Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրով
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի լրանում է հայ մշակույթի նշանավոր գործիչ, վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակը։ Ժողովրդական արվեստների թանգարանից հայտնում են, որ հոբելյանական միջոցառումների պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 16-18-ը՝ Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրով։
Հիմնական միջոցառումների ժամանակացույց
Օգոստոսի 16
(ընտանիքի նախաձեռնությամբ)
Հովհաննես Շարամբեյանի հուշատախտակի բացման արարողություն։
Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում վարպետի բրոնզե կիսանդրու բացում։
Օգոստոսի 17
«Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդես։
Համագործակցության հուշագրի ստորագրում Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Գրին ռոք» հիմնադրամի միջև։
«Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսի բացում (մասնակցությամբ Հայաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի, Հունաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի վարպետների)։
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք և երաժշտական ծրագիր՝ «ԿԱՅԹ» նվագախմբի մասնակցությամբ։
Օգոստոսի 18
Տեղացի և արտերկրից ժամանած վարպետների վարպետաց դասեր տեքստիլ արվեստի և ավանդական տեխնիկաների վերաբերյալ։
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը իրականություն է դառնում ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի, «Գրին ռոք» հիմնադրամի, Շարամբեյանի ընտանիքի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ու Դիլիջանի համայնքապետարանի համատեղ ջանքերով։
Հետևեք մեզ՝ այստեղ



