Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական ոստիկանությունը վերադարձրել է Պիեր Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի երեք նկար, որոնք գողացվել էին Պարմայի քաղաքի Ֆոնդազիոնե Մանանի Ռոկկա (Fondazione Magnani Rocca) թանգարանից: Աշխատանքների ընդհանուր արժեքը գերազանցում է ինը միլիոն եվրոն, հաղորդում է Reuters-ը:
Նկարները հայտնաբերվել են Պարմայում` կասկածյալներից մեկի տանը: Պարմայի ոստիկանապետ Անդրեա Պալիարոյի խոսքով՝ հետաքննություն է ընթանում ինը մոլդովացիների դեմ:
Գողացված նկարներն են Սեզանի «Բալի բաժան ու ափսե»-ն, Ռենուարի «Ձկները» և Մատիսի «Օդալիսկը պատշգամբին»-ը: Գողությունը տեղի է ունեցել մարտի 23-ի գիշերը և տևել է երեք րոպեից էլ պակաս:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



