Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն բանակցություններ է վարում սաուդյան «Ալ-Հիլալի» հետ պայմանագիրը խզելու շուրջ՝ կրկին Կատալոնիա տեղափոխվելու նպատակով:
Ինչպես հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում, «Բարսելոնայում» լիովին վստահ են, որ 32-ամյա ֆուտբոլիստը կդադարեցնի աշխատանքային համաձայնագրի գործողությունը և առաջիկա օրերին կվերադառնա թիմ։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Կանսելուն վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնա»՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
Պորտուգալացին «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել նաև 2023/24 թվականների մրցաշրջանում։ Կատալոնական ակումբի մարզաշապիկով անցկացրած ընդհանուր 65 հանդիպումներում պաշտպանը դարձել է 6 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Կանսելուի գործող պայմանագիրն «Ալ-Հիլալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



