Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում աղջկան գտած Նարեկ Պետրոսյանն ասել է, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։
Նա հայտնեց, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա, բայց իր խոսքով, թոքերի հետ դեռևս խնդիր կա։ Նարեկը հայտնեց նաև, որ մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։
«Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։
Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



