Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-20-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 19-22-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ



