Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Շոտլանդիան կրկին կբարձրացնի անկախանալու հարցը
INTERNATIONAL NEWSՇոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի կազմից, ապա Շոտլանդիան երկրորդ հանրաքվեն կանցկացնի Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով բրիտանական «Metro»-ին:
Սթարջենը նշել է, որ շոտլանացիների մեծամասնությունը ցանկանում է, որ երկիրը մնա Եվրամիության կազմում: Նա հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի մնացած մասը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից, ապա Շոտլանդիան կրկին կարող է օգտագործել իր իրավունքը և դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից:
«Ես կարծում եմ, որ Շոտլանդիան միշտ եվրոպական երկիր է եղել»,- հայտարարել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



