Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա Լոուն
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
94 տարեկան հասակում մահացել է շոտլանդացի հայտնի դերասանուհի Ֆիլիդա Լոն։ Նրա մահվան մասին հայտնել է դերասանուհու մենեջեր Ջեքի Լեգոն։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դերասանուհին մահացել է տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում։
Ֆիլիդա Լոյի դերասանական կարիերան ընդգրկել է տասնամյակներ։ Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Էմմա», «Ձմեռային հյուրը», «Ժամանակի մեքենան», «Դեննի շունը», «Պուարոն» և «Աննա Կարենինան» ֆիլմերն ու սերիալները։
1998 թվականին Լոն առաջադրվել էր Քլոտրուդիսի մրցանակի՝ «Ձմեռային հյուրը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2014 թվականին նրա ներդրումը բրիտանական մշակույթի և արվեստի ոլորտում գնահատվել էր Բրիտանական կայսրության շքանշանով։
Ֆիլիդա Լոն 1957 թվականին ամուսնացել էր անգլիացի դերասան Էրիկ Թոմփսոնի հետ։ Նրանք երկու դուստր են ունեցել՝ «Օսկարի» դափնեկիր դերասանուհի Էմմա Թոմփսոնը և դերասանուհի Սոֆի Թոմփսոնը։
Հատկանշական է, որ երկու դուստրերն էլ նկարահանվել են «Հարրի Փոթեր» ֆիլմաշարում։
Հետևեք մեզ՝ այստեղ



