15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայում 15-ամյա դպրոցականը կասկածվում է սեփական տունը հրկիզելու և քնած ծնողներին սպանելու փորձի մեջ։ Դեռահասը ձերբակալվել է։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին՝ մոտավորապես ժամը 01:00-ին։ Քննիչների նախնական տվյալներով՝ դեռահասը տան վրա վառելիք է լցրել, ապա կրակայրիչով հրկիզել այն։
Հրդեհը հաջողվել է մարել մոտ երկու ժամ անց, սակայն կրակը ամբողջությամբ ոչնչացրել է նույն տարածքում գտնվող երկու շինություն։
Հրդեհի հետևանքով դեռահասի հայրը այրվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Մայրը չի տուժել։
Դեպքից մոտ մեկ ժամ անց դպրոցականն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և, ըստ իրավապահների, խոստովանել իր կատարածը։
Նախնական տվյալներով՝ դեռահասը իր արարքը բացատրել է հոր կողմից ենթադրյալ բռնության հետևանքով առաջացած սթրեսով։
Նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում հրկիզման և սպանության փորձի կասկածանքով։ Իրավապահները շարունակում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



