Ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի Լճաշեն բնակավայրի հարակից լողափում։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Shamshyan.com-ին։
Ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձ է լինում։ Դեպքի վայր ժամանած ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և շուրջ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների պատմածի՝ տղամարդը, նախքան ինքն էլ ջրահեղձ լինելը, փորձել է օգնել երեք քաղաքացիների, որոնք հայտնվել էին խեղդվելու վտանգի տակ։
Ականատեսները նշել են, որ նա կարողացել է փրկել այդ երեք մարդկանց, սակայն հետագայում ինքն է հայտնվել վտանգավոր իրավիճակում։ Այս տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնական հաստատում չունի և ներկայացվում է ականատեսների փոխանցմամբ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



