Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրոններ, հրթիռներ և կործանիչներ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունենք 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագիր։ Ես կարող եմ հաստատել, որ Ուկրաինան հնարավորություն ունի պահանջելու ցանկացած զենք, որն իրեն անհրաժեշտ է։ Նրանք կարող են պահանջել ՀՕՊ միջոցներ կամ բալիստիկայի դեմ պայքարի միջոցներ։
Բայց առայժմ Ուկրաինայի բոլոր հարցումները կենտրոնացած են եղել միայն անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և կործանիչների վրա», - ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների այն հարցին, թե ինչու ԵՄ-ն չի կարող ՀՕՊ միջոցներ մատակարարել Ուկրաինային՝ չնայած Վլադիմիր Զելենսկու կոչերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



