Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան
POLITICSՉեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք, հայտարարել է միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին` ՀՌԱԿ նախկին ատենապետը մասնավորապես բարձր է գնահատել ԲՀԿ նախագահի ավանդը Հայրենիք֊Սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման և ազգային արժեքների տարածման գործում։ Գագիկ Ծառուկյանն իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծել է Հարություն Առաքելյանը` համոզմունք հայտնելով, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



