Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



