Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Ինչպես նշվում է, ամերիկյան դաշնակիցները «անհանգստանում են Վաշինգտոնի մտադրությունների համար» դեռևս Դոնալդ Թրամփի՝ պետության ղեկավարի պաշտոնին վերադառնալու պահից։ Հիմա էլ, երբ Իրանի դեմ ռազմական գործողությունը սպառել է ամերիկյան զինանոցները և «մերկացրել ԱՄՆ-ի կոշտ ուժի սահմանափակ լինելը», Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգվում են նաև իրենց պաշտպանելու նրա կարողության համար։
Այլ երկրների պաշտոնյաները նկատում են «արդյունաբերական անկում, ռազմավարական անհետևողականություն և քաղաքական դիսֆունկցիա» ԱՄՆ-ում և հարց տալիս՝ արդյոք դա թուլացրել է երկիրն այն աստիճանի, որ նա ունակ չի լինի վճռորոշ դեր խաղալ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում հակամարտության՝ մի քանի ճակատներով տարածման դեպքում։ Այս կասկածները կիսում են շատերը նաև բուն Վաշինգտոնում, ընդգծում է The Wall Street Journal-ը։
Պենտագոնը և Սպիտակ տունը հերքում են ԱՄՆ ԶՈւ-ում զինամթերքի պակասը, սակայն, վերլուծական ինստիտուտների և փորձագետների գնահատականներով, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում ծախսել են Patriot և Thaad հակահրթիռների նախապատերազմյան պաշարների մոտ կեսը, ինչպես նաև Tomahawk և JASSM հրթիռների արսենալի մեկ երրորդը։ Թրամփը մերժել է Կիևի բազմաթիվ խնդրանքները՝ լրացուցիչ Patriot հրթիռներ տրամադրելու վերաբերյալ, հիշեցրել է պարբերականը, իսկ Պարսից ծոցի այնպիսի երկրներ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, դեմ են արտահայտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը, քանի որ հակահրթիռների իրենց պաշարները չափազանց ցածր են։
Հետևեք մեզ՝ այստեղ



