Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին
POLITICSԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթի մասին պաշտպանական խմբի հայտարարությունը փոխանցվել է միջազգային կառույցներին և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների:
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակում է միջազգային գործընկերներին տեղեկացնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ մտահոգիչ զարգացումների մասին։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի կողմից հրապարակված՝ նրա նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված և ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությունը վերջին օրերին ուղարկվել է միջազգային տասնյակ կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների և հարյուրավոր եվրոպացի պաշտոնյաների։
Մասնավորապես.
Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» (S&D) խմբակցությանը՝ իր 136 եվրապատգամավորներով,
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է այսօր` 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը` 14:00-ին։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնված է չստուգված և չհաստատված աղբյուրներից ստացված նյութերի վրա, իսկ ներկայացված մեղադրանքի որևէ էական հանգամանք չի հիմնավորվում պատշաճ ապացույցներով։
«Հայաքվեն» շարունակելու է միջազգային հարթակներում բարձրաձայնել քաղաքական հետապնդումների, արդար դատաքննության իրավունքի խախտումների և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները՝ պահանջելով պատշաճ միջազգային ուշադրություն և գնահատական։
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates



