Կիեւի ռադիկալները փոխել են տեղակայման վայրը
INTERNATIONAL NEWS«Հեղափոխական աջ ուժեր» կազմակերպության անդամները հեռացել են Կիեւի Մայդանի «Կոզացկի» հյուրանոցից: ՌԻԱ Նովոստիիփոխանցմամբ, նրանք տեղափոխվել են այլ շենք:
Նախօրեին զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ Մայդանում մանիֆեստ են հրապարակել՝ պահանջելով ուկրաինական գործող իշխանությունների հրաժարականը եւ մարդկանց կոչ անելով անժամկետ ակցիայի հավաքվել: Նրանք ներկայացել են որպես «Հեղափոխական աջ ուժերի» ներկայացուցիչներ:
Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրել են, որ ակտիվիստների գործողությունները համաձայնեցվել են իրենց հետ: Ռադիկալները հյուրանոցից վերցրել են իրենց փաստաթղթերն ու իրերը, ինչից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ միասին տեղափոխվել այլ տարածք, որը զբաղեցնում են «Ազով» կամավորական գումարտակի ներկայացուցիչները:



