Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման
SOCIETYՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 12-18-ը Երևանում օդի աղտոտվածության մի շարք ցուցանիշներ գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը։ Շենգավիթում և Նոր Նորքում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը, Նոր Նորքում՝ նույն օրերին, իսկ Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը։
Միաժամանակ, Շենգավիթում ազոտի երկօքսիդի մակարդակի գերազանցում չի գրանցվել, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի դիտարկված հատվածներում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



