Վստահ եմ, որ Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը. Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ուկրաինացիներին Անկախության օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Մինսկի և Կիևի միջև վստահության, հարգանքի և իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կվերականգնվի։ Այս մասին գրված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Բելառուսի առաջնորդը վստահություն է հայտնել, որ, չնայած աշխարհաքաղաքական ցնցումներին, ուկրաինացիների և բելառուսների ապագա սերունդների միջև կպահպանվեն դարավոր բարեկամական և բարեկամական-ազգակցական կապերը, իսկ «Մինսկը և Կիևը կվերականգնեն փոխշահավետ համագործակցությունը վստահության, հարգանքի և իրավահավասարության սկզբունքների վրա»։ Երկիրը միշտ բաց է «յուրաքանչյուր ուկրաինացու համար, ով գալիս է բարի մտադրություններով», ընդգծել է Լուկաշենկոն։
«Բելառուսական և ուկրաինական ժողովուրդների պատմական ճակատագրերը սերտորեն հյուսված են։ Մեր ազգերին կապում են դարավոր ավանդույթները, ընդհանուր հաղթանակների և ծանր փորձությունների հիշողությունը», - ասվում է Լուկաշենկոյի շնորհավորանքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



