Թուրքիայում PKK-ն երեք թուրք զինվոր է սպանել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և զինվորը մահացել է:
Իսկ Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 2-ից, PKK-ի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել են, մյուսի բուժումը շարունակվում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



