Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անց
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Նազարովո քաղաքում տղամարդն ու նրա զուգընկերը ձերբակալվել են տղամարդու կնոջ սպանության կասկածանքով։ Դեպքի զոհը՝ Ելենան, նախկինում մասնակցել էր Мужское / Женское» հաղորդմանը, որտեղ պատմել էր իր անձնական կյանքի և զուգընկերոջ ագրեսիվ վարքագծի մասին։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ քրեական գործ է հարուցվել 36-ամյա տղամարդու և նրա 41-ամյա զուգընկերուհու դեմ։ Նրանք կասկածվում են մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու մեջ։
Քննության վարկածով՝ օգոստոսի 14-ի երեկոյան կասկածյալները գնացել են Նազարովոյի Արբուզովա փողոցի հանրակացարան՝ տղամարդու 42-ամյա կնոջ հետ հարցերը պարզելու նպատակով։
Վիճաբանության ընթացքում տղամարդը, ըստ քննիչների, մի քանի անգամ կնոջ գլուխը հարվածել է մետաղական լոգարանին։ Այնուհետև, իրավապահների փոխանցմամբ, կասկածյալի զուգընկերը բռնել է կնոջ ոտքերը, իսկ տղամարդը պարանով խեղդել է նրան։
Քննիչները պնդում են, որ հանցագործությունից հետո կասկածյալները փորձել են թաքցնել հետքերը։ Նրանք կնոջ մարմինը փաթաթել են վերմակով, տեղափոխել հարևան բակ և ծածկել տերևներով։
Մարմինը հայտնաբերվել է միայն օգոստոսի 20-ին՝ դեպքից մոտ մեկ շաբաթ անց։ Այն հայտնաբերել է պատահական անցորդը, որը տեղեկացրել է իրավապահներին։
Քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդն ու նրա զուգընկերը ձերբակալվել են։ Քննիչների տվյալներով՝ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը։
Ներկայումս դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Քրեական գործի շրջանակում շարունակվում են ապացույցների հավաքագրման գործողությունները, նշանակվել են նաև մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
Դեպքն առանձնակի ուշադրություն է ստացել նաև այն պատճառով, որ սպանված կինը նախկինում մասնակցել էր «Мужское / Женское» հեռուստահաղորդմանը։ Հաղորդման ընթացքում նա պատմել էր իր հարաբերությունների և զուգընկերոջ ագրեսիվ վարքագծի մասին։
Քննությունը շարունակվում է, իսկ կասկածյալների մեղավորության վերջնական գնահատականը կտա դատարանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



