Yerevan, 25.August.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է իսկական քաղաքական իլ յուզիոնիստ։ Նա պարբերաբար հորինում է աշխարհի և իր սեփական հասարակության հետ փոխազդեցության անիրատեսական ձևաչափեր և դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում է համոզել ուրիշներին, թե... այդպես է, որ կա։

Եթե նախկինում դա հիմնականում վերաբերում էր Հայաստանի ներքին հարցերին (օրինակ՝ Հայաստանը չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց, միևնույն ժամանակ, այն չէր համարում Ադրբեջանի մաս), ապա հիմա նման էկվիլիբրիստիկան վերաբերում է Ռուսաստանին։ Օրինակ՝ Փաշինյանը մշակել է ՀԱՊԿ-ում Հայաստանի ներգրավվածության նոր ձևաչափ, այսպես կոչված՝ «անդամակցության սառեցում», որը նախատեսված չէ կազմակերպության որևէ կանոնադրական փաստաթղթով։ Այդ ձևաչափի համաձայն, Երևանը մնում է կազմակերպության անդամ և հույսը դնում է նրա պաշտպանության վրա, բայց, միևնույն ժամանակ, չի վճարում անդամավճարներ, չի ստանձնում որևէ պարտավորություն և չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին։

Փաշինյանի էկվիլիբրիստիկայի գագաթնակետն էլ դարձել է եվրոպական ինտեգրման թեման։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, բայց Ռուսաստանը պետք է վճարի այդ գործընթացի համար՝ շարունակելով սուբսիդավորել երկրի տնտեսությունը մինչև ԵՄ-ին միանալը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը հրաժարվում է մինչև Հայաստանի՝ ԵՄ-ին միանալը անցկացնել եվրաինտեգրման վերաբերյալ հանրաքվե կամ դուրս գալ Եվրասիական միությունից։

Հարցն այն է, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շարունակի քարշ տալ Հայաստանի, ըստ էության, առանց բռնակի ճամպրուկը դեպի եվրոպական դաշտեր: Այո, մեր ժողովուրդները դարեր շարունակ զարգացել են մեկ պետության, նախ՝ Ռուսական Կայսրության, ապա Խորհրդային Միության շրջանակներում: Այո, հայերը ակտիվորեն ներդրումներ են կատարել ընդհանուր մշակույթի (Այվազովսկի), ռազմական գիտության (Բաղրամյան), գիտության (Համբարձումյան, Բաբայան) և այլնի զարգացման գործում: Այո, մեզ միավորում է ընդհանուր քրիստոնեական հավատքը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը (ՀԽՍՀ-ի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը գնացել է ռազմաճակատ, և նրանց գրեթե կեսը տուն չի վերադարձել): 

Այնուամենայնիվ, այսօր այդ եղբայրական կապերից քիչ բան է մնացել: Հակառակ դեպքում Հայաստանը չէր երազի միանալ Եվրամիությանը (որը սոցիալ-տնտեսական միությունից վերածվում է խիստ հակառուսական ռազմաքաղաքական դաշինքի) և, անշուշտ, երկու անգամ չէր վերընտրի Նիկոլ Փաշինյանին։ Նա այն մարդն է, որը պաշտպանում է ռուսական ինտեգրացիոն միավորումներից՝ ՀԱՊԿ-ից (որի շնորհիվ Հայաստանը չի գրավվել թուրքերի կողմից) և Եվրասիական տնտեսական միությունից (որի շնորհիվ հայկական տնտեսությունը չի փլուզվել) դուրս գալը։

Ռուսաստանը նախապես է մարել Հայաստանի նկատմամբ բոլոր պարտքերը (եթե անգամ դրանք երբևէ գոյություն են ունեցել) երկու փուլով՝ 19-րդ դարի սկզբին (երբ իր թևի տակ վերցրեց տարածքը՝ Պարսկաստանից այնտեղ փախած հայերի հետ միասին), ապա 20-րդ դարի սկզբին (երբ կանխեց Թուրքիայի կողմից Ռուսական Կայսրության ամբողջ հայկական մնացորդը գրավելը)։

Ժամանակակից Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է հեռանալ Մոսկվայից և բարոյական աջակցություն հայտնել Կիևին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Ռուսաստանը պարտք է իրեն։ Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանը թուրքերից, Երևանի համար պետք է փչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ և, վերջապես, պետք է պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը այն իրավիճակում, երբ Հայաստանն ինքը հրաժարվում է դա անել (օրինակ՝ ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածքներ ներխուժելուց հետո Փաշինյանն ինքը հրաժարվեց պաշտպանել դրանք և նույնիսկ զորահավաք չհայտարարեց):

Միգուցե ռուսները պարտավոր են կրել այս հայկական ճամպրուկը, քանի որ պատասխանատո՞ւ են հարևանների գործերի համար: Այո՛, պատասխանատու են: Ինչպես ցանկացած մեծ տերություն, Ռուսաստանը կարևորում է իր ծայրամասերում տեղի ունեցող գործընթացները, բայց դա չի նշանակում «ապահովել իր բոլոր հարևանների բարեկեցությունը»: Եթե նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը պատասխանատու լինի իրենց համար, ապա ունեն լիարժեք իրավունք անցկացնել հանրաքվե և խնդրել վերամիավորվել ռուսական պետության մեջ: Հակառակ դեպքում, Ռուսաստանի միակ «պարտականությունն» է ապահովել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չսպառնան Ռուսաստանի շահերին և անվտանգությանը:

Իսկ նման սպառնալիքներ կան: Հայկական վերնախավի ցանկությունն է երկիրը ներքաշել հակառուսական դաշինքի մեջ, այն վերածել «տրոյական ձիու» ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության շրջանակներում, և այդ ամենը Հայաստանը դարձնում է մի խնդիր, որը Մոսկվան ստիպված է լուծել: Եվ Ռուսաստանը դա անում է առանց խախտելու օրենքները կամ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Այսպիսով, Հայաստանին ՀԱՊԿ–ում քվեարկության իրավունքից զրկելու հարցը, հավանաբար, կբարձրացվի նոյեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում։ Հնարավոր է, որ Եվրասիական միության շրջանակներում լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, որի դրույթները (օրինակ՝ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ) խախտում է Երևանը։

Ըստ էության, Մոսկվան համակարգված և դաժանորեն ոչնչացնում է Փաշինյանի կողմից հայ բնակչության համար նկարված երևակայական աշխարհը, իսկ դա մի աշխարհ է, որտեղ քաղաքական նախագծերը անվերապահորեն ֆինանսավորվում են ռուս հարկատուների կողմից, և որտեղ Երևանը ստիպված չի լինում պատասխան տալ իր գործողությունների համար։ Ռուսաստանը ոչնչացնում է այդ պատրանքը, և հիմա ժամանակն է, որ հայերը որոշեն, թե ի՞նչ անեն իրենց քաղաքական իլյուզիոնիստի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank