ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված չէր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսկ The Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռատկլիֆի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ: Միևնույն ժամանակ նա չի բացահայտել բանակցությունների մանրամասները և հրաժարվել է հետագա մեկնաբանություններից:
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում էր, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա՝ հանդիպումներ անցկացնելու համար: ԶԼՄ-ները նշել են, որ ամերիկյան հետախուզական ծառայության ղեկավարը Ռիգայից ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռով ժամանել է Մոսկվա: Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ տեղեկություն չունի Վնուկովո ամերիկյան ռազմական ինքնաթիռի ժամանման մասին:
Հետևեք մեզ՝ այստեղ



