Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող անցակետի շրջանում սողանքի հետևանքով անհետ կորած է համարվում ավելի քան 1,000 մարդ, հայտնում է Reuters-ը:
Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ Նեպալի և Չինաստանի սահմանամերձ շրջանում հզոր հորդառատ ջրհեղեղների հետևանքով, որոնք տեղական համայնքներին էին պատել մեկ օր առաջ, առնվազն 165 մարդ է զոհվել։
Նեպալի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչների տվյալներով՝ Նեպալի տարածքում անհետ կորած 826 զբոսաշրջիկներից ավելի քան 500-ն օտարերկրացիներ են եղել։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Կատմանդուից մոտ 66 կմ հյուսիս, սահմանի մոտ գրանցված 4,4 մագնիտուդով երկրաշարժը, որի մասին ավելի վաղ հաղորդվել էր, իրականում առաջացել է սառցադաշտային ապարների և սառույցի փլուզմամբ պայմանավորված սեյսմիկ ակտիվությամբ, որին հաջորդել է սելավային հոսքը։
Անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված ստուգումը ցույց է տվել, որ սահմանային անցակետ տանող բոլոր ճանապարհները լիովին ավերված են:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող «Գյիրոնգ» ավտոմոբիլային անցակետի շրջանում սողանք է տեղի ունեցել:
Հետևեք մեզ՝ այստեղ



