Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում»
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիոն տարածքը Հայաստանին վաճառելու խնդրանքը զարմանալի է և «հուզիչ», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և որ կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ին կոնցեսիոն հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։
««Զարմանքով ենք լսում, երբ բարձրացվում են այս հարցերը։ Եթե դրանք իսկապես առաջացել են, ապա պետք էր այդ մասին խոսել գործընկերների հետ և ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Փոխարենը հրապարակային հայտարարություններ են արվում, թե դա իբր «իրենցն» է, և որ մենք նրանց 2 միլիարդ ենք պարտք», – ասել է Լավրովը RBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հասկանում եմ, որ սա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, հույզեր է առաջացնում մեր քաղաքացիների մոտ, ես ևս բացառություն չեմ», – հավելել է նա։
Երկուշաբթի օրը վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Մոսկվայից խնդրում է վաճառել հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիան երրորդ երկրի։ Հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը մերժի Երևանի երկաթուղային առաջարկները, Փաշինյանը նշել է, որ դա անհնար է։
Հետևեք մեզ՝ այստեղ



