Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ, հայտարարել է Լավրովը ՌԲԿ-ին տված հարցազրույցում
Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունների հիմնական թեզերը
Մոսկվան վերջերս Վաշինգտոնից պարզաբանումներ էր պահանջել արևմտյան մամուլում տեղ գտած արտահոսքի վերաբերյալ՝ Ուկրաինային ֆինանսական նոր հատկացումներ, սպառազինություն, հետախուզական տվյալներ տրամադրելու վերաբերյալ: Դեռ պատասխան չկա:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները լռության մեջ են աշխատում, դա նորմալ պրակտիկա է։ Իսկ ԿՀՎ ղեկավարի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը այդ ծառայությունների աշխատանքի մի մասն է։
Մեծ Բրիտանիան առավել բացասական դեր է խաղում ուկրաինական հակամարտությունում և խոչընդոտում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններին։
Մոսկվան Իրանին և ԿԺԴՀ-ին «վատ շրջապատ» չի համարում, իսկ Արևմուտքի ճնշումը միայն նպաստել է երկու երկրների հետ Ռուսաստանի կապերի ամրապնդմանը: Այս պետությունները հռչակվել են «վտարանդի» նրանց կողմից, ովքեր իրենց հաղթող էին համարում «սառը պատերազմում»։
Ռուսաստանը հանդես է գալիս ԱԻ-ի կիրառման միջազգային կանոնների, այդ թվում՝ ռազմական ոլորտում դրա կիրառման օգտին և մասնակցում է այդ տեխնոլոգիայի կարգավորման միջազգային մեխանիզմների ստեղծմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



