Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, որի արդյունքում զոհվել է 19 նավաստի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկի վեցամսյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ։
«Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց վեց ամիս անց Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է չլուծված։ Տարածաշրջանում հազարավոր ծովայիններ շարունակում են ապրել և աշխատել բարձր ռիսկի և անորոշության պայմաններում», - ասել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության ղեկավարը։
«Մինչ որոշ նավեր և դրանց անձնակազմերը կարողացել են լքել Պարսից ծոցը, մինչև 400 նավ, որոնց վրա գտնվում է մոտ 6000 ծովային, չեն կարողանում անվտանգ լքել տարածաշրջանը հակամարտության սկսվելուց ի վեր», - ընդգծել է նա։
Դոմինգեսը կոչ է արել միջազգային հանրությանը և նավագնացության ոլորտի ներկայացուցիչներին «համագործակցել ՄԾԿ-ի և ՄԱԿ-ի ավելի լայն համակարգի հետ՝ նեղուցով նավարկության ազատությունը վերականգնելու գործնական լուծումներ մշակելու համար»։
Հետևեք մեզ՝ այստեղ



