Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիփ Քայան հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը չի կարողացել ականատես լինել իր պաշտոնավարման ընթացքում, սակայն պատրաստվում է հատուկ այդ նպատակով վերադառնալ տարածաշրջան։
«Երբ այդ միջանցքը բացվի, անկախ նրանից, թե որտեղ կլինեմ աշխարհում, ես կգամ և կլինեմ առաջիններից մեկը, որը կանցնի դրանով։ Խոսք եմ տալիս ձեզ»,- ասել է Քայան։
Նրա խոսքով՝ ինքը մոտ չորս տարի պաշտոնավարել է Նախիջևանում, և այս շրջանը իր համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել։
Միաժամանակ, «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբերվում է ադրբեջանական և թուրքական հռետորաբանությունից․ ՀՀ իշխանությունները բազմիցս նշել են, որ այդ անվանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթղթերում չկա։
Հետևեք մեզ՝ այստեղ



