Հալեպի նահանգում ԻՊ-ի զինյալները հսկողության տակ են առել Սիրիայի բանակի մատակարարման միակ ճանապարհը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հսկողության տակ են առել այն միակ ճանապարհը, որով իրականացվում Էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպի նահանգում, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը՝ հղում անելով «Ալ Մասդար» հրատարակությանը:
Կառավարական զորքերը ԻՊ-ի զինյալների անակնկալ հարձակման հետեւանքով հարկադրված են եղել նահանջել Ռասըմ ան Նաֆալ գյուղից: Ներկայում սիրիական զորքերը հակահարձակման են պատրաստվում գյուղն ազատելու համար:
«Այն բանի հեռանկարը, որ գյուղը երկար ժամանակ գրավված կմնա ահաբեկիչների կողմից, անիրատեսական Է»,-գրում Է հրատարակությունը: Դա Հալեպում գործող բանակի մատակարարման միակ ճանապարհն Է, ինչպես նաեւ երկրի հյուսիսի մի քանի տարածաշրջաններ հասնելու միակ միջոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



