Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար։
«Դուք ամեն շաբաթ կտեսնեք շատ ավելի շատ պատժամիջոցներ։ Մենք սկսում ենք բանկերից և ասում, որ սխալ է ունենալ իրանական փող և աջակցել ռեժիմին», -Reuters-ին ասել է Բեսենթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ մտադիր է առաջիկա հանդիպման ժամանակ զգուշացնել G20-ի ֆինանսների նախարարներին Իրանի հետ տնտեսական կապերը խզելու անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, կկիրառվեն երկրորդական պատժամիջոցներ։
Ուրբաթ օրը CBS հեռուստաալիքը հաղորդեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է սահմանափակել եգիպտական Banque Misr բանկի ԱՄԷ մասնաճյուղի մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի պատճառով:
Բեսենթը նախազգուշացրել է, որ հաջորդ քայլը կլինի բանկի ամբողջական անջատումը այդ համակարգից։
Հետևեք մեզ՝ այստեղ



