Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը կարող է հաղթել 2027 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ անկախ նրանից, թե ով է նրա մրցակիցը։ Սա են վկայում Elabe-ի կողմից BFMTV հեռուստաալիքի և La Tribune Dimanche թերթի համար անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Օգոստոսի 26-28-ը առցանց հարցմանը մասնակցած 1500 չափահաս ֆրանսիացիների 52.5%-ը պատրաստ է երկրորդ փուլում քվեարկել Լե Պենի օգտին, եթե նա մրցի Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպի՝ կենտրոնամետ «Հորիզոններ» կուսակցության թեկնածուի հետ։
Ֆիլիպը համարվում է «Ազգային միավորման» թեկնածուի ամենահավանական մրցակիցը և, ենթադրաբար, ունի երկրորդ փուլ անցնելու ամենամեծ հնարավորությունները։
Հարցման արդյունքների համաձայն՝ Լե Պենի հաղթանակը, ինչպես սպասվում է, ավելի համոզիչ կլինի մյուս թեկնածուների դեպքում։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլի 18-ին: Եթե այդ օրը նախագահի թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, ապա ընտրողների ամենաբարձր աջակցությունն ունեցող երկու թեկնածուները կմասնակցեն մայիսի 2-ին կայանալիք երկրորդ փուլին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրորդ ժամկետն ավարտելուց հետո, սահմանադրական սահմանափակումների պատճառով չի կարողանա մասնակցել 2027 թվականին:
Հետևեք մեզ՝ այստեղ



