Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում միկրոավտոբուսի վարորդը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հինգ մարդու։ Պարզվել է, որ նա չի ունեցել համապատասխան՝ D կարգի վարորդական իրավունք։ Հայտնում է Past.am-ը:
Տարածաշրջանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ դեպքի պահին հետիոտները ճանապարհը հատում էին կարգավորվող հետիոտնային անցումով։
Իրավապահների փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ միկրոավտոբուսի վարորդը համապատասխան կարգի վարորդական իրավունք չունենալով՝ վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող մի քանի քաղաքացիների։
Վարորդն իր հերթին հայտարարել է, որ ղեկին գտնվելու ընթացքում վատ է զգացել և կորցրել մեքենայի կառավարումը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Տուժածների առողջական վիճակի և միջադեպի հետևանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



