ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ցամաքային ուժերի նախարար Դանիել Դրիսկոլը պաշտոնապես հրաժարական է տվել․ գրում է The Wall Street Journal-ը։
Դրիսկոլի հեռանալը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ նրա հարաբերություններում երկարատև լարվածության արդյունք է։
Աղբյուրների համաձայն՝ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ծառայությունների կառավարման հիմնական հարցերի, ինչպես նաև կադրային փոփոխությունների քաղաքականության շուրջ, որի արդյունքում բազմաթիվ բարձրաստիճան բանակային սպաներ հեռացվել են։
Դրիսկոլն, ինչպես սպասվում է, կավարտի իր պաշտոնավարումը Պենտագոնում «հաջորդ մի քանի օրերի ընթացքում»։
NBC-ն նախկինում հաղորդել էր, որ Դրիսկոլը, հավանաբար, հրաժարական կտա արդեն սեպտեմբերին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Թրամփի վարչակազմը կցանկանար, որ նախարարը մնար իր պաշտոնում առնվազն մինչև տարեվերջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



