Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր
SOCIETYՆախորդ՝ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի տրանշը շուրջ 30 ժամում հաջողությամբ տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային նոր հնարավորություն։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ և հասանելի հնարավորություն։
Թողարկման պայմաններն են՝
- թողարկման ծավալ՝ 2 մլրդ ՀՀ դրամ,
- արժեթղթերի քանակ՝ 20,000 հատ,
- մեկ արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,
- տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%,
- արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ կիսամյակային,
- շրջանառության ժամկետ՝ 36 ամիս։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել AMIO Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու։ Գործընթացը թվային է և հնարավորություն է տալիս ներդրում կատարել ընդամենը մի քանի քայլով։
Պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ օրենքով սահմանված կարգով և չափով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ 22.07.2026 թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Փաստաթղթերի թղթային տարբերակները հասանելի են նաև Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։
Պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։
✉️ [email protected] |



