Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը նպատակադրվել է գերազանցել Իսլամ Մախաչևին և նոր ռեկորդ սահմանել UFC-ի թեթև քաշային կարգում անընդմեջ տիտղոսի պաշտպանությունների քանակով։
Թեև տիտղոսային մենամարտից հրաժարվելով՝ Ծառուկյանը բաց թողեց օկտագոնում Մախաչևին անձամբ հաղթելու հնարավորությունը, այնուամենայնիվ, նա վստահ է, որ UFC-ի չեմպիոնի կարգավիճակում կկարողանա գերազանցել նախկին չեմպիոնի ձեռքբերումը։ Նշենք, որ Մախաչևը դիվիզիոնի ռեկորդակիրն է՝ տիտղոսի 4 պաշտպանությամբ։
«Մտադիր եմ տիտղոսի առնվազն 5 պաշտպանություն անցկացնել։ Ուզում եմ գերազանցել թեթև քաշային կարգի ռեկորդը։ Իսլամն ուներ 4 պաշտպանություն, ուստի ես ուզում եմ 5-ն անել, իսկ հետո կտեսնենք՝ կա՛մ կավարտեմ կարիերաս, կա՛մ կտեղափոխվեմ կիսամիջին քաշային կարգ։ Բայց այդ քաշի համար ինձ անհրաժեշտ կլինի մկանային զանգված հավաքել»,- ասել է Ծառուկյանը «Deep Waters» փոդքասթի ժամանակ։
Հիշեցնենք, որ թեթև քաշային կարգում ռեկորդ սահմանելուց հետո Իսլամ Մախաչևը թափուր թողեց չեմպիոնական գոտին և բարձրացավ կիսամիջին քաշային կարգ՝ խլելով տիտղոսը ավստրալացի Ջեք Դելա Մադալենայից, ապա հաջողությամբ պաշտպանեց այն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իռլանդացի Իեն Մաչադո Գերիին։
Հավելենք, որ շուտով Արման Ծառուկյանը հնարավորություն կունենա հերթական հաղթանակը տոնելու. UFC 331-ի շրջանակում հայ մարտիկն ուժերը կչափի Մաուրիսիո Ռուֆիի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



