Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մեզ Փաշինյանն ասում է, որ իբր «Ռուսական երկաթուղիները» ինչ-ինչ պատժամիջոցների պատճառով թունավոր են Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» Ռուսաստանի տարածքով իրականացնում են բեռների, այդ թվում՝ տարանցիկ բեռների փոխադրում, օրինակ՝ դեպի Եվրոպա, և ոչ ոք «Ռուսական երկաթուղիների» նկատմամբ որևէ թունավորության կամ պատժամիջոցների հետ կապված հարց չի բարձրացնում, բացի Փաշինյանից»,- ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն հայտարարել էր, որ երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում, պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ



