Էռնեստ Հայրապետյանը Բելառուսի սամբոյի 20-րդ բաց առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
SPORTՄինսկում անցկացված Բելառուսի սամբոյի 20-րդ բաց առաջնությունից հայ սամբիստ Էռնեստ Հայրապետյանը բրոնզե մեդալով է վերադարձել: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, Էռնեստ Հայրապետյանը հանդես է եկել 62 կգ քաշային կարգում եւ նվաճել բրոնզը: Սա 2016 թ. Հայաստանի սամբոյի հավաքականի առաջին մեդալը:
«Մեզ համար սա ստուգողական մրցաշար էր, որտեղ փորձում էինք պարզել մեր ուժերը, հասկանալ՝ ինչ մարզավիճակում են մեր մարզիկները: Կարծում եմ, մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը կկարողանանք լուրջ հայտ ներկայացնել եւ բավական լավ հանդես գալ: Հավաքականի մյուս մարզիկների մասին դեռ վաղ է խոսել, սակայն արդեն կարելի է արձանագրել, որ նրանք եւս լավ մարզավիճակում են: Ամեն դեպքում, Էռնեստն առաջինն է, ով ամրապնդեց իր տեղը հավաքականում»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Էռնեստ Հայրապետյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է եւ Եվրոպայի փոխչեմպիոն:
Հիշեցնենք նաեւ, որ մեծահասակների Սամբոյի եվրոպայի առաջնությունը կկայանամայիսի 12-16-ը Կազանում: