Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան
POLITICSՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չեն քննարկել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց՝Երևանի ցանկությունն ու ուղերձն է, որ այլ երկրներ չվերցնեն ընդդիմության խոսույթն ու իրենք էլ չօգտագործեն, որովհետև դա չի բխում գործընկերային տրամաբանությունից։ Փաշինյանը շեշտեց՝ Սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



