Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ
SOCIETYՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գոգարան գյուղի բնակիչներ՝ 28 և 24 տարեկան երկու երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Լոռու մարզի քրեական ոստիկանների և Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանրային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակով հարվածներ էր հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



