ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT
INTERNATIONAL NEWSԱՄՆ իշխանությունները չեն դիտարկում Իրանի հետ հակամարտության կարգավորումը փոխըմբռնման հուշագրի միջոցով: Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հուշագրի փոխարեն կնքել «ավելի համապարփակ համաձայնագիր», որը կներառի կետեր ոչ միայն Հորմուզի նեղուցի, այլև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Պարբերականը նաև գրում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն այլևս չեն ընթանում: Սակայն, անանուն դիվանագետների խոսքով, միջնորդները «բաց են թողել կապի ուղիները» Թեհրանի և Վաշինգտոնի միջև և փորձում են «հիմք ստեղծել» նոր համաձայնագրի համար:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



