Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս
INTERNATIONAL NEWSԱդրբեջանը, Թուրքիան և Պարսից ծոցի մի շարք երկրներ օգնում են Վաշինգտոնին հասնել Իրանի պատժին առևտրային նավերի գնդակոծման համար: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ըստ Վենսի՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Կատարին, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրների:
«Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ, թեև երբեմն պատրաստ չեն դրա մասին հրապարակավ խոսել, ոչ պաշտոնապես շատ բան են անում, որպեսզի օգնեն մեզ հասնել նրան, որ Իրանը պատիժ կրի առևտրային նավագնացության գնդակոծման համար»,- այս մասին ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ օգնություն են ցուցաբերում նշված երկրները, և մանրամասներ չի ներկայացրել Իրանի գործողությունների մասին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



