Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական բովանդակությունը չի կարող սահմանափակվել միայն օրենքի տառի մեխանիկական կիրառմամբ։ Իրավունքը, որքան էլ այն կառուցված լինի հստակ նորմերի, ընթացակարգերի և պարտադիր կանոնների վրա, ի վերջո վերաբերում է մարդուն։ Հետևաբար, ցանկացած իրավական գործընթացի առանցքում պետք է լինի ոչ միայն այն հարցը, թե ինչ է թույլատրում կամ պահանջում օրենքը, այլ նաև այն, թե ինչպես է այդ օրենքը կիրառվում կոնկրետ մարդու նկատմամբ։ Հենց այստեղ է առաջ գալիս իրավունքի և մարդասիրության փոխհարաբերության հիմնարար խնդիրը, որը հատկապես կարևոր է քրեական արդարադատության, կալանավորման, ձերբակալությունների, խուզարկությունների և դատավարական հարկադրանքի այլ միջոցների կիրառման ընթացքում։

Ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում վաղուց արդեն ընդունված է այն գաղափարը, որ պետության ուժը չափվում է ոչ միայն նրա կարողությամբ՝ հայտնաբերելու, հետապնդելու և պատժելու ենթադրյալ հանցագործներին, այլև առաջին հերթին այն սահմանափակումներով, որոնք պետությունը պատրաստ է դնել սեփական ուժի կիրառման վրա։ Պետությունը կարող է ունենալ ամենաուժեղ իրավապահ համակարգը, ամենախիստ քրեական օրենսդրությունը և ամենաարագ դատավարական մեխանիզմները, սակայն եթե այդ ամբողջ համակարգը գործում է մարդու արժանապատվության հաշվին, եթե իրավական գործընթացը վերածվում է ֆիզիկական կամ հոգեբանական նվաստացման, ցուցադրական ուժի կիրառման կամ քաղաքական և հասարակական ազդակներ փոխանցելու գործիքի, ապա իրավունքի գերակայության մասին խոսելը դառնում է ավելի ու ավելի բարդ։

Իրավական գործընթացներում, բնականաբար, առկա է նաև քաղաքական բաղադրիչը։ Սա հատկապես ակնհայտ է այն երկրներում, որտեղ քաղաքական բևեռացվածությունը բարձր է, հասարակությունը բաժանված է հակադիր ճամբարների, իսկ իրավապահ և դատական համակարգերի գործունեությունը մշտապես հայտնվում է քաղաքական քննարկումների կենտրոնում։ Քրեական գործերը հաճախ դիտարկվում են ոչ միայն իրավական, այլև քաղաքական հարթության մեջ։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ արդյոք տվյալ գործընթացը բացառապես իրավական տրամաբանությամբ է պայմանավորված, թե դրա հետևում կան քաղաքական նպատակներ, իշխանական շահեր, հասարակական ճնշումներ կամ հաշվեհարդարի տրամադրություններ։ Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ իրավական գործընթացի քաղաքական բաղադրիչը վիճարկելի է կամ բացակայում է, մնում է մեկ անբեկանելի սկզբունք. մարդասիրությունը չպետք է դուրս մղվի արդարադատության համակարգից։

Ոչ ոք չի պնդում, որ եթե կա քրեական գործ, եթե առկա է ենթադրյալ հանցագործություն կամ հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած, պետությունը պետք է անգործության մատնվի։ Ընդհակառակը, ցանկացած ենթադրյալ հանցագործություն պետք է քննվի, ապացույցները պետք է հավաքվեն, հանգամանքները պետք է պարզվեն, մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն, իսկ անմեղների իրավունքները՝ պաշտպանվեն։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Հանցագործությունների քննությունը պետության ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը։ Անպատժելիությունը նույնքան վտանգավոր է, որքան իրավական կամայականությունը։ Եթե պետությունը հրաժարվում է քրեական արդարադատությունից, ապա հասարակությունը հայտնվում է անիշխանության և անպատժելիության պայմաններում։ Բայց եթե քրեական արդարադատությունը կորցնում է մարդասիրության սահմանները, այն կարող է վերածվել բոլորովին այլ երևույթի՝ անհարկի ուժի ցուցադրության, ճնշման, պատժիչ մեքենայի, ինչու չէ՝ նաև քաղաքական հետապնդման գործիքի։

Հենց այստեղ է անհրաժեշտ հստակ տարբերակել քրեական հետապնդումը մարդու նկատմամբ հաշվեհարդարից կամ խոշտանգումից։ Քրեական գործ հարուցելը դեռևս չի նշանակում, որ մարդը դադարում է լինել մարդ, կորցնում է իր արժանապատվությունը կամ զրկվում է մարդասիրական վերաբերմունքի իրավունքից։ Նույնիսկ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվող անձն ունի հիմնարար իրավունքներ։ Ավելին՝ քաղաքակիրթ հասարակության և իրավական պետության չափանիշը հենց այն է, թե ինչպես է այն վերաբերվում ոչ միայն օրինակելի քաղաքացիներին, այլ նաև նրանց, ովքեր մեղադրվում կամ կասկածվում են օրենքի խախտման մեջ։ Մարդու իրավունքների գաղափարախոսությունը չի գործում միայն «լավ» մարդկանց համար։ Եթե մարդասիրությունը կիրառելի է միայն նրանց նկատմամբ, ում հասարակությունը համակրում է, ապա դա արդեն մարդասիրություն չէ, այլ ընտրողական բարեհաճություն։

Այս առումով հատկապես մտահոգիչ են այն իրավիճակները, երբ իրավական անհրաժեշտությունը և մարդու ֆիզիկական վիճակը ակնհայտորեն միմյանց հակադրվում են, սակայն պետության ներկայացուցիչները որոշում են անտեսել մարդասիրական գործոնը։ Երբ առողջական ծանր վիճակում գտնվող, անկողնային ռեժիմում գտնվող կամ ինքնուրույն տեղաշարժվելու անկարող մարդուն պատգարակով տեղափոխում են դատարան՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե դատավարական ընթացակարգի ֆորմալ պահպանումն ավելի կարևոր է, քան մարդու առողջությունը և արժանապատվությունը, առաջանում է միանգամայն արդար հարց՝ արդյո՞ք իրավական համակարգը իսկապես այլընտրանք չունի։ Արդյո՞ք տեխնոլոգիական և կազմակերպչական այս դարում անհնար է ապահովել դատական մասնակցության այլ ձև, հետաձգել որոշ դատավարական գործողություններ, կազմակերպել հեռավար մասնակցություն կամ կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան համատեղել արդարադատության շահն ու մարդու առողջության պաշտպանությունը։

Իրավունքի էությունը միայն պահանջելը չէ։ Իրավունքը նաև համաչափություն է։ Իրավունքը նաև անհրաժեշտության սկզբունք է։ Պետական միջամտությունը մարդու ազատությանը, մարմնական անձեռնմխելիությանը և անձնական կյանքին պետք է լինի ոչ միայն օրինական, այլև անհրաժեշտ և համաչափ։ Եթե նույն իրավական նպատակին հնարավոր է հասնել ավելի մեղմ միջոցներով, ապա ամենախիստ միջոցի ընտրությունը դառնում է ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր։

Հատկապես սուր է կալանքի կիրառման խնդիրը։ Կալանքը ժամանակակից իրավական համակարգերում պետք է դիտարկվի որպես խափանման բացառիկ միջոց, ոչ թե որպես նախնական պատիժ։ Իրավական տեսանկյունից անձը մեղավոր չի համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սակայն հասարակական և քաղաքական պրակտիկայում հաճախ ձևավորվում է հակառակ տրամաբանություն։ Մարդուն ձերբակալում կամ կալանավորում են, ապա այդ փաստն ինքնին սկսում է ընկալվել որպես մեղավորության ապացույց։ Կալանքը վերածվում է ոչ միայն դատավարական խափանման միջոցի, այլև սոցիալական պիտակավորման, հոգեբանական ճնշման և փաստացի պատժի։ Այս երևույթը վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ կալանքը սկսում է կիրառվել լայնորեն և դառնում է «սովորական երևույթ», այսինքն՝ երբ այլ խափանման միջոցներն են դառնում «բացառիկ»։ Կալանքը պետք է ծառայի կոնկրետ դատավարական նպատակների՝ կանխելու փախուստը, քննությանը խոչընդոտելը, ապացույցների ոչնչացումը կամ որոշակի այլ իրական վտանգներ։ Այն չպետք է դառնա պատժելու միջոց մինչև դատավճիռը, հասարակական պահանջը բավարարելու գործիք կամ քաղաքական հակառակորդին մեկուսացնելու մեխանիզմ։ Երբ ազատությունից զրկելը սկսում է ընկալվել որպես քրեական գործի բնական և պարտադիր բաղադրիչ, խախտվում է ազատության իրավունքի հիմնարար տրամաբանությունը։ Առավել զգայուն են այն դեպքերը, երբ խոսքը ծանր առողջական վիճակ ունեցող անձանց մասին է։ Մարդը կարող է լինել քրեական գործով ներգրավված անձ, կարող է լինել մեղադրյալ կամ նույնիսկ ծանր հանցագործության մեջ կասկածվող, սակայն նրա առողջական վիճակը չի դադարում իրավական նշանակություն ունենալուց։ Եթե մարդը վերջերս ենթարկվել է ծանր վիրահատության, գտնվում է վերականգնողական փուլում, ունի կյանքի համար վտանգավոր հիվանդություններ կամ մշտական բժշկական վերահսկողության կարիք, ապա կալանավորման հարցը պետք է քննարկվի ոչ թե վերացական ձևով, այլ կոնկրետ մարդուն վերաբերող իրական հանգամանքների հաշվառմամբ։ Այստեղ պետությունը պարտավոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն ուժեղ է, այլ նաև բանական։

Դժվար է մարդասիրական կամ իրավական արդարացվածություն գտնել այնպիսի իրավիճակում, երբ, օրինակ՝ մարդը մեկ շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, սակայն որոշվում է նրան անպայման կալանավորել՝ անկախ առողջական ծանր վիճակից և հնարավոր հետևանքներից։ Նման իրավիճակում հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ արդյո՞ք պետության շահերը հնարավոր չէր պաշտպանել այլ խափանման միջոցներով։ Արդյո՞ք անձը պարտադիր պետք է հայտնվեր փակ հաստատությունում։ Արդյո՞ք տնային կալանքը, գրավը, տեղաշարժի սահմանափակումը կամ վերահսկողական այլ մեխանիզմները չէին կարող բավարարել նույն դատավարական նպատակները։ Եթե նման հարցերը պատշաճ կերպով չեն քննարկվում, ապա առաջանում է տպավորություն, որ կալանքը ընտրվում է ոչ թե իր բացառիկ անհրաժեշտության պատճառով, այլ որպես ամենահարմար և քաղաքականորեն ամենատեսանելի միջոց։

Իրավական համակարգի ուժը պետք է արտահայտվի ոչ թե նրանով, որ այն ամեն դեպքում կարողանում է մարդուն բանտ ուղարկել, այլ նրանով, որ կարողանում է յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գտնել համաչափ և արդար լուծում։

Տարիքային գործոնն ինքնին նույնպես կարևոր մարդասիրական հանգամանք է։ Յոթանասունն անց մարդու նկատմամբ իրավապահ գործողություն իրականացնելիս պետությունը պետք է ցուցաբերի առավելագույն զգուշավորություն։ Սա չի նշանակում, որ տարեց մարդիկ օրենքից վեր են կամ չեն կարող ենթարկվել պատասխանատվության։ Խոսքը կրկին նույն բանի մասին է՝ իրավական գործընթացի ձևի և մեթոդների մասին։ Եթե անհրաժեշտ է անձին բերման ենթարկել, ապա դա կարելի է անել արժանապատվությունը պահպանող եղանակով։ Եթե անհրաժեշտ է ուժ կիրառել, այն պետք է լինի նվազագույն անհրաժեշտ ուժը։ Եթե չկա դիմադրություն, փախուստի վտանգ կամ ֆիզիկական սպառնալիք, ապա ցուցադրական կոշտությունը որևէ իրավական նպատակ չի հետապնդում, այլ դառնում է զուտ մեկ անձի ցանկություն։ Երբ տարեց մարդուն գետնին են պառկեցնում իրավապահ գործողության ընթացքում, առաջանում է հարց՝ ինչո՞ւ, որ հրահանգ տվողի «սիրտը հովանա՞»։ Այդ դեպքում իրավունքը սկսում է ծառայել ոչ թե օրենքի պահպանմանը, այլ իշխանության ցուցադրմանը։ Իսկ ցուցադրական նվաստացումը, հատկապես տեսախցիկների և հանրային տարածման պայմաններում, կարող է ունենալ նաև երկրորդական նպատակ՝ ազդակ ուղարկել ոչ միայն տվյալ անձին, այլև հասարակությանը։ Այդ ազդակը շատ պարզ է. պետությունը կարող է ցանկացած մարդու հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է։ Սակայն հենց այսպիսի ազդակն է անհամատեղելի իրավական պետության գաղափարի հետ։ Պետության ներկայացուցիչը պետք է հասկանա, որ համազգեստը, լիազորությունը և ուժ կիրառելու իրավունքը ոչ թե առավելություն են մարդու նկատմամբ, այլ լրացուցիչ պատասխանատվություն։ Որքան մեծ է պետության ուժը, այնքան բարձր պետք է լինի այդ ուժի կիրառման ինքնազսպման մակարդակը։ Պետությունը հավերժ է, իշխանությունը՝ անցողիկ:

Իրավապահի մասնագիտական որակը չի չափվում միայն նրանով, թե որքան արագ և արդյունավետ է նա կարողանում իրականացնել հրաման, այլ նաև նրանով, թե որքան ճշգրիտ է կարողանում գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որտեղ է ավարտվում անհրաժեշտ ուժը և սկսվում ավելորդ կոշտությունը։ Հատկապես խնդրահարույց է այն, ինչ հասարակական խոսույթում հաճախ անվանում են «մասկի շոու»։ Այս երևույթը սովորաբար վերաբերում է այնպիսի ցուցադրական գործողություններին, որոնց ընթացքում մեծ թվով դիմակավորված կամ զինված ծառայողներ ներգրավվում են այնպիսի իրավիճակներում, որտեղ իրականում հնարավոր էր գործել անհամեմատ ավելի հանգիստ և քաղաքակիրթ եղանակով։ Բազմաթիվ իրավապահների ներգրավումը, վաղ առավոտյան կամ ուշ գիշերով բնակարան մուտք գործելը, երեխաների և ընտանիքի անդամների ներկայությամբ աղմկոտ գործողություններ կատարելը կարող են իրավական գործողությունը վերածել հոգեբանական պատժի։ Իհարկե, կան իրավիճակներ, երբ հատուկ ստորաբաժանումների ներգրավումն արդարացված է։ Եթե առկա է զինված դիմադրության վտանգ, ահաբեկչական սպառնալիք, կազմակերպված հանցավորության հետ կապված բարձր ռիսկ, կամ անձը հայտնի է իր բռնի վարքագծով, իրավապահ մարմինները պարտավոր են պաշտպանել իրենց աշխատակիցների և հասարակության անվտանգությունը։ Սակայն երբ նման ռիսկ գոյություն չունի, ուժի զանգվածային ցուցադրությունը դժվար է արդարացնել։ Պետությունը չպետք է իր քաղաքացիներին սովորեցնի, որ յուրաքանչյուր քրեական վարույթ կարող է ուղեկցվել ռազմական գործողության նմանվող տեսարաններով։

Առանձնահատուկ պատասխանատվություն է առաջանում այն դեպքերում, երբ իրավապահները մտնում են տուն, որտեղ ապրում են անչափահաս երեխաներ։ Երեխան չի կարող և չպետք է դառնա ծնողի նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի անուղղակի զոհը։ Երեխայի համար վաղ առավոտյան տան դուռը կոտրելու, դիմակավորված մարդկանց ներս մտնելու, ծնողին գետնին պառկեցնելու կամ ձեռնաշղթաներով տանելու տեսարանը կարող է ունենալ երկարատև հոգեբանական հետևանքներ։ Պետությունը կարող է պնդել, որ գործողությունն ուղղված չէր երեխայի դեմ, սակայն իրականությունը դրանից չի փոխվում. երեխան դառնում է այդ գործողության անմիջական ականատեսը և կրողը։ Ուստի, այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները գիտեն, որ բնակարանում կան անչափահասներ, պետք է հատուկ գնահատվի գործողության ժամանակը, ձևը և ներգրավվող ուժերի ծավալը։ Եթե անձին կարելի է հրավիրել քննչական մարմին, կանչել հարցաքննության, ծանուցել, կազմակերպել գործողություն այն ժամին, երբ երեխաները դպրոցում են կամ այլ վայրում, ապա պետությունը պարտավոր է քննարկել այդ տարբերակները։ Սա ոչ թե մեղադրյալի նկատմամբ հատուկ արտոնություն է, այլ երեխայի շահերի պաշտպանություն։

Սակայն երբ այս մասին բարձրաձայնվում է, իշխանության ներկայացուցիչներից հաճախ հնչում է հեգնական հակադարձում. «Ի՞նչ անենք, երեխա ունի, քրեական գործ չհարուցե՞նք»։ Այս հարցադրումն իրականում դիտավորյալ աղավաղում է քննարկման բովանդակությունը։ Ոչ ոք չի ասում, որ երեխաներ ունենալը քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է։ Ոչ ոք չի ասում, որ հիվանդությունը կամ տարիքը պետք է վերացնեն իրավապահ մարմինների լիազորությունները։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. պետությունը կարող է իրականացնել օրենքով նախատեսված բոլոր գործողությունները՝ միաժամանակ չկորցնելով մարդկային դեմքը։ Քրեական գործ հարուցելու և մարդու ընտանիքի նկատմամբ հոգեբանական ցնցում կազմակերպելու միջև տարբերություն կա։ Մեղադրյալին դատարան ներկայացնելու և ծանր հիվանդ մարդուն ցուցադրական ձևով պատգարակով տեղափոխելու միջև տարբերություն կա։ Անձին բերման ենթարկելու և տարեց մարդուն անհարկի գետնին պառկեցնելու միջև տարբերություն կա։ Բնակարանում խուզարկություն իրականացնելու և հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ ուժային ներկայացում կազմակերպելու միջև տարբերություն կա։ Այս տարբերությունները հասկանալը հենց իրավական և քաղաքակիրթ պետական կառավարման կարևորագույն հատկանիշներից մեկն է։

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ։ Պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ։ Նրա խնդիրը որևէ մեկի «սիրտը հովացնելը», հասարակական կամ քաղաքական դժգոհությունը բավարարելը կամ մարդկանց նվաստացնելու միջոցով սեփական ուժը հաստատելը չէ։ Պետության գործառույթը օրենքի կիրառումն է։ Իսկ օրենքի կիրառումը, եթե այն ցանկանում է մնալ արդարադատություն, պետք է ազատ լինի նվաստացման, ցուցադրական դաժանության և ավելորդ ուժի կիրառումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026