Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Լիլի Կարապետյանն այլեւս եթերում չէ. Պարզաբանում է հաղորդավարուհին

PHOTO

Style.news.am-ը գրում է.

Տարիներ առաջ եթերում հայտնվեց յուրահատուկ ոճով եւ ճաշակով հաղորդավարուհի, որն իր կերպարի եւ վարելաոճի շնորհիվ միանգամից գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը: Շատերն էին շտապում զանգահարել ուղիղ եթեր` հաղորդավարուհու հետ զրուցելու համար: Այնուհետեւ Լիլին սկսեց վարել «Retro Club» հաղորդումը, սակայն տեւական ժամանակ է` հաղորդավարուհուն չենք տեսնում կապույտ էկրաններին: Ինչո՞ւ նա այլեւս եթերում չէ եւ ինչո՞վ է այժմ զբաղված. Հարցերի պատասխանները փորձեցինք պարզել անձամբ Լիլի Կարապետյանից.

-Լիլի, հեռուստատեսությունում հայտնվեցիք «Դարի դեմքերը» մրցույթից հետո եւ միանգամից դարձաք ամենասիրելի հաղորդավարուհիներից մեկըՀաղորդավարուհի դառնալը Ձեզ համար է՞լ է եղել երազանքինչպես որ շատ աղջիկների դեպքում է:

-Հեռուստատեսությունը այն եզակի ոլորտներից էր, որ երբեւէ  չէի պատկերացրել ինձ այնտեղ: Բայց իրադարձություններն ինձ, ուղղակի,  ներքաշեցին հաղորդավարների այդ մրցույթ եւ ամեն ինչ անսպասելի կերպով փոխվեց իմ կյանքում: Պետք է շնորհակալություն հայտնեմ Կամո Թովմասյանին, որն ինձ ստիպեց իրեն ընկերանալ մրցույթին մասնակցելու հարցում: 

-Այն հաղորդավարուհիներից եք, որն առանձնացավ իր ոճով եւ ամբողջ կերպարովԱյդ կերպարի ստեղծման հարցում ո՞վ է Ձեզ ոգեշնչել:

-Առհասարակ կերպարներ ստեղծելու հարցում ոգեշնչման դեպքեր չեմ կարող հիշել, քանի որ լինելով քանդակագործ` կերպարների կերտման ճգնաժամ չեմ զգացել: Թե եթերում, թե առօրյա կյանքում միշտ եղել եմ այնպիսին, ինչպիսին թելադրել է տրամադրությունս: Նորաձեւությանն էլ հետևել եմ, բայց երբեք չեմ եղել գերի եւ հնազանդ: Հիշում եմ` մեր երկրում սթրեսային 90-ականները, երբ ավելի մեծ սթրեսի մեջ էին հայտնվում մեր հայրենակիցները` այսօր այնքան նորաձեւ դարձած պատառոտած ջինսերով, գլխարկով ու երկաթե աքսեսուարներով ինձ տեսնելիս: Նույնիսկ մանուկ հասակում հագուստը կրում էի ոչ այնպես, ինչպես մյուս երեխաները եւ արժանանում նկատողությունների: 

-Ասում ենհեռուստատեսությունը կախարդական ուժ էով մեկ անգամ հայտնվում է էկրանինհետագայում շատ դժվար է տանում այդ բաժանումըՀամաձա՞յն եք ասվածի հետ:
-Կախարդական ուժերի չեմ հավատում, բայց բաժանումը ծանր է լինում տարբեր մարդկանց համար տարբեր պատճառներով: Ցանկացած կորուստ մարդու հոգու մեջ դատարկության զգացում է առաջացնում, առավելեւս մի բանի, ինչին հազարամյակներ շարունակ ձգտել է մարդ արարածը... խոսքս փառքի մասին է` լինի դա քաղաքականության, գիտության, մշակույթի, այսօր նաեւ հեռուստատեսության բնագավառում: Իսկ երբ այդ դատարկությունը լրացնելու այլ տարրեր կան, բաժանումն ամենեւին ցավոտ չի լինում: Այդպես եղավ ինձ մոտ: Դեռ ավելին, լինելով պերֆեկցիոնիստ եւ ձգտելով անթերի պրոդուկտ ստանալուն` հեռուստատեսության բնագավառում ես հանդես էի գալիս որպես «մարդ-նվագախումբ»` ռեժիսոր, սցենարիստ, հաղորդավար, ոճաբան, պրոդյուսեր, խմբագիր, երբեմն նաեւ` մոնտաժող: Եվ, բնականաբար, այդ ամենն ինձնից խլում էր օրվա 20 ժամը: Իսկ երբ որոշում կայացրի դուրս գալ աշխատանքից, սկսվեց մի շատ հետաքրքիր փուլ` իմ խենթ գաղափարների իրականացման տարափը: Հիմնադրեցի մշակութային ամսագիր և «Հայկական Կիթառ» միջազգային փառատոն,  ինչի ընթացքում ստացա աշխարհահռչակ ֆրանսիացի կիթառահար Քրիստոֆ Գոդենի կողմից առաջարկ լինելու իր պաշտոնական մենեջերը ողջ աշխարհում: Նման վիրտուոզ երաժշտի հետ համագործակցությունը մեծ պատիվ էր եւ անգին փորձ: Մի խոսքով` իմ պարագայում իրավիճակն այլ էր, հեռուստատեսությունից բաժանումն անցնցում էր: 

-Ամեն դեպքում, ո՞րն է եղել եթերից հեռանալու հիմնական պատճառը:

-Եթերում երեւալն ինձ համար ինքնանպատակ չի եղել և չի էլ լինի: Հակառակ դեպքում` ինձ կտեսնեիք այսօր այդքան արդիական դարձած հեռուստասերիալներում: Հեռուստատեսությունից դուրս գալու որոշումս կապված էր աշխատանքային մթնոլորտի հետ, որտեղ կարող էր տուժել եթեր դուրս եկող իմ հաղորդումների որակը: Իսկ ինձ համար որակը և գաղափարական առանցքի պահպանումը սկզբունքային էր: Եվ դա բնական էր, քանի որ իմ հեղինակային հաղորդումը մեծ խոչընդոտների  հաղթահարման արդյունք էր, ինչի հիմքում ընկած էր որակյալ երաժշտության պրոպագանդումը հեռուստադիտողներին: Այժմ, ժամանակ առ ժամանակ, հեռուստաալիքները փոխելիս աչքովս են ընկնում  իմ հաղորդման ցանած պտուղները եւ ուրախ եմ, որ կարողացա ապացուցել նմանատիպ հաղորդումների անհրաժեշտությունը եւ պահանջարկը հայկական եթերում:  


-
Որտե՞ղ եք այժմ բնակվում եւ ինչո՞վ եք զբաղվում այս շրջանում:

-Այժմ տեղափոխվել եմ քաղաքից ոչ հեռու մեր առանձնատուն, որտեղ կարողանում եմ կտրվել քաղաքի աղմուկից և անցուդարձից եւ իմ ողջ ժամանակն ու եռանդը նվիրել ստեղծագործական գործընթացին: Զբաղվում եմ յոգայով եւ հոգևոր պրակտիկաներով: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ճչացող լռություն» խորագրով  քանդակների բացօթյա ցուցադրության մի մեծ նախագիծ իրականացրի ՀՀ մարզերով: Դեկտեմբերին Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Լեգենդար էմոցիաների նոտաները» խորագրով իմ գոբելենների ցուցահանդեսը: Այս ամենին զուգահեռ գրում եմ հայկական ռոքի պատմությունը: Ուրախ եմ, որ վերջապես ունեմ ստեղծագործելու ծարավս հագեցնելու ժամանակ: 

-Առհասարակի՞նչ եք կարծումի՞նչ վիճակում է հիմա հայկական հեռուստատեսությունըՁեզ բավարարո՞ւմ է ներկայացվող հաղորդումների որակն ու բովանդակությունը:

Շատ ցավոտ հարց է... եւ իմ պատասխանը հստակ «ոչ» է: Այն լճացումը, որ տեսնում ենք կապույտ էկրաններին, ոչ այլ ինչ է, քան մեր երկրում տիրող իրավիճակի արտացոլանք: Համատարած դեպրեսիա է: Արդեն բոլորը սովորել են «յոլա տանել» արտահայտությանը և կարծես սպասում են... թե ինչին, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Չի կարելի ճահիճն անցնելիս կանգ առնել, պետք է շարժվել առաջ: Հաղորդումներում չի նկատվում աճ. մեկ տարի անց դրանք նույն մակարդակի վրա են, ինչպիսին եղել են անդրանիկ թողարկմանը: Այսօր ոչ մի հեռուստաալիքում ես չեմ տեսնում նորը, կրեատիվը, ավանգարդը: Հայկական հեռուստաալիքների ամենամեծ սխալը եղել է եւ կա ընդօրինակումը: Ոչ ոք չի ջանում գողանալու փոխարեն նորը ստեղծել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ավելի ճիշտ չունենք: Մի կողմից վերը նշված բաներն են խոչընդոտում առողջ եթեր ունենալուն, մյուս կողմից` լինենք իրատես. հեռուստատեսությունն այսօր մեռնող ոլորտ է: Ինտերնետից մարդկանց բերել հեռուստացույցների մոտ այնքան էլ հեշտ չէ: Անշուշտ կա հասարակության մի շերտ, ում դեռևս հետաքրքրում են հեռուստասերիալներն ու գովազդով հեղեղված եթերները, բայց դա երկար չի տեւի: Եվ այս խնդիրը միայն Հայաստանի հեռուստատեսությանը չի վերաբերում: Մենք ապրում ենք հեռուստա եւ  ռադիո եթերի մարման փուլում: 


-
Կա՞ մի նախագիծորի ստեղծումը կամ վարելը Ձեզ համար երազանք է եւ մտածում եք իրականացնել երբեւէ:

-Կրեատիվ գաղափարներ շատ կան եւ դրանք բոլորն էլ իրագործելի են, բայց... խնդիրը նրանում է, որ այս ընթացքում ստացել եմ առաջարկներ վարելու ստանդարտ հաղորդումներ, ինչը ինձ չի հետաքրքել, իսկ իմ առաջարկած հաղորդումները` նրանց, քանի որ որակ ապահովելու համար անհրաժեշտ պայմանները չէին կարող ապահովել: Ինձ համար հաղորդում վարելը երազանք չէ: Երազելու ավելի կարեւոր թեմաներ ունեմ... Երազում եմ հանդիպել անշահախնդիր ընկերության, բարության, սիրո: Մեր հայրենակիցների աչքերում երջանկություն տեսնելն է դարձել երազանք: Փողոցներում անհոգ մանկական ծիծաղներն են երազանք: Մեր հին երեւանյան արժեքավոր շենքերն են դարձել երազանք: Եվ ամենակարևորը հայի վաղվա օրվա հույսն ու հավատն է դարձել ինձ համար երազանք...

Սյունե Առաքելյան

- See more at: http://style.news.am/arm/news/29129/inchu-lili-karapetyann-aylevs-eterum-che-parzabanum-e-haxordavaruhin.html#sthash.cw4CgN8p.dpuf

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia